Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց գեղեցկության ազգային գաղտնիքները

Կանանց գեղեցկության ազգային գաղտնիքները

Յուրաքանչյուր երկրի կին ունի գեղեցկության իր ազգային գաղտնիքը, որը փորձված է դարերով: Օրինակ՝ իտալուհիները մի դարից ավել է, ինչ նուշի յուղից պատրաստված քսուքներ են գործածում, որոնց շնորհիվ ունեն հարթ ու փափուկ մաշկ և փայլուն մազեր: Անգլիացի գեղեցկուհիների գաղտնիքը թեյն է, որով թրջոցներ են պատրաստում և դնում աչքերին. մի քանի րոպեից կոպերի ուռածությունը վերանում է:

 

Հարավային Աֆրիկայում կանայք օգտագործում են ալոեի հյութ, որն օգնում է մաշկը երիտասարդ պահել: Իսկ նույն մաշկի փափուկ մնալու գաղտնիքները հայտնի են հույն կանանց: Նրանք խառնում են ծովի ավազը, ծովի աղն ու ձիթապտղի յուղը. ստացվում է պինդ մասսա, որն էլ քսում են կոշտացած մաշկին:

 

Եգիպտացի կանայք ևս ունեն գեղեցկության իրենց գաղտնիքները: Ի դեպ՝ նրանց կիրառած մեթոդները հայտնի և գործածելի են ամբողջ Մերձավոր Արևելքում: Այդ միջոցներից ամենատարածվածը վերաբերում է անցանկալի մազերի հեռացմանը: Եգիպտացի կանայք խառնում են շաքարը կիտրոնի հյութի հետ, ավելացնում աղ, եփում և ստացված զանգվածը համարյա տաք վիճակում քսում մաշկին:

 

Դեմքի մաշկի գույնը սպիտակ ու թարմ պահելու, ինչպես նաև գրգռվածությունը բուժելու համար լեհ կանայք կիրառում են հետաքրքիր մեթոդներ. նրանք օգտագործում են կաթի ու թթխմորի խառնուրդը:

 

Ինչպես Իտալիայում օգտագործում են նուշի յուղը, այնպես էլ Չիլիում հայտնի է վարդինը: Վարդի յուղը հարթեցնում և էլաստիկ է դարձնում դեմքի ու մարմնի մաշկը: Հայտնի է, որ անգլիացիները թեյ շատ են գործածում, և, ինչպես արդեն պարզեցինք, նրանց կանանց գեղեցկության գաղտնիքներից մեկը դարձյալ թեյն է:

 

Իսկ ահա ճապոնացիներն առանձնանում են բրնձի շատ օգտագործմամբ, և հենց բրինձն էլ ճապոնուհիների նրբագեղության գաղտնիքներից է. նրանք եփած բրնձաջրով մաքրում են դեմքը, որից հետո քսում սնուցող կրեմ:

Սկզբնաղբյուր. hayeli.am
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ